Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խոստացել է հասնել նրան, որ ԱՄՆ Կոնգրեսը «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համալիրի և հակահրթիռային պաշտպանության ամերիկա-իսրայելական համատեղ ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրի։ Չորեքշաբթի օրն այս մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Նախագահ Օբաման այսօր խոսել է վարչապետ Նեթանյահուի հետ և հաստատել է Իսրայելի անվտանգության ապահովմանն աջակցելու իր մտադրությունը։
Միաժամանակ Օբաման հավանության է արժանացրել Նեթանյահուի ու եգիպտական իշխանություների ջանքերը, որոնք կարողացան հասնել հաշտեցման: Սակայն նա ընդգծել է, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի:








































