Ինչպես հիշում եք, սեպտեմբերին Էնն Հետեուեյը ամուսնացել է ոսկերչական իրերի դիզայներ Ադամ Շուլմանի հետ: Վերջերս 30-ամյակը բոլորած Էննը դեռևս հարմարվում է իր համար նոր կարգավիճակին և նոր դերին, սակայն ապագայի ակտիվ ծրագրեր է կազմում:
Պարզվել է, որ Էննը, ինչպես աշխարհի միլիոնավոր կանայք, երազում է երեխա ունենալու մասին: Սակայն նրա կյանքը միլիոնավոր կանանց կենսակերպից նկատելիորեն տաբերվում է:
Գլխավոր խնդիրը, որի հետ բախվելուց վախենում է Էննը, պապարացիներն են. «Ես մտածում եմ այդ մասին, քանի որ իսկապես ցանկանում եմ երեխա ունենալ, և մենք ամուսնուս հետ մտածում եք, թե որտեղ ենք ապրելու»:
Դեռևս Հետեուեյը ժամանակ չունի երեխաների համար. նա վերջերս Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում խաղացել է Ֆանթինի դերը:









































