ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Նախագահի հրամանագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Տիգրան Սարգսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն):