Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կրակը դադարեցնելու մասին համաձայնություն են ձեռք բերել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրեական պետությունը համաձայն է հաշտության, սակայն Գազայի հատվածի բլոկադան չի դադարեցնի, հաղորդում են միջագային ԶԼՄ-ները:
Սպասվում է, որ պայմանավորվածությանը վերաբերող մանրամասների մասին հայտարարություն կանի Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ երկիրը հակամարտող կողմերի միջև միջնորդ է հանդիսանում:









































