ՆԱՏՕ-ն հարցում է ստացել Patriot հրթիռը Թուրքիայի տարածքում տեղակայելու մասին` Սիրիայի կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս մասին նշվում է չորեքշաբթի օրը դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարության մեջ:
«Հրթիռի տեղակայումը կմեծացնի Թուրքիայի տարածքի բնակչության պաշտպանվածության մակարդակը: Դա կնպաստի ՆԱՏՕ-ի հարավարևելյան սահմաններում ճգնաժամի թուլացմանը»,- հայտարարել է Ռասմուսենը:
Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքն այդ հարցն «անհապաղ» կքննարկի: