Ճապոնիայում արտահանման մակարդակը նվազում է 5-րդ ամիսը շարունակ: Պատճառը համաշխարհային պահանջարկի անկումն է ու Չինաստանի կողմից սպառողական բոյկոտը, որի պատճառը երկու երկրների միջև տարածքային վեճն է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեկտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը խոստանում է միջոցառումներ ձեռնարկել տնտեսական աճը խթանելու համար:
Համաձայն հարցումների՝ ընտրությունները կարող են իշխանության վերադարձնել լիբերալ-դեմոկրատներին, որոնց պահպանողական դեկավար Սինձո Աբեն Չինաստանի հետ «կոշտ գծի» կողմնակից է:
Աբեն երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը արդեն իսկ զբաղեցրել է 2006-2007թթ.:











































