Грузия Online լրատվական վերլուծական պորտալի հաղորդմամբ, Հայաստանի ԱԷԿ-ը, չնայած այն հանգամանքին, որ հնացած է, հուսալի է և կայուն:
Այս մասին այսօր իր ելույթում ասել է Վրաստանի Ազգային ակադեմիայի մաթեմատիկայի և ֆիզիկայի բաժնի ակադեմիկոս, աստղաֆիզիկոս Ջումբար Լոմինաձեն:
«Հայաստանի ԱԷԿ-ը շատ լավ է կառուցված: Ճիշտ է, այն շատ շուտ է կառուցվել և հիմա մի քիչ հնացած է, բայց հուսալի է և կայուն: Ռեակտորը դիմացել է Սպիտակի ուժեղ երկրաշարժին»,- ընդգծել է Լոմինաձեն: