Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

«Հնարի համար՝ 5, գիտելիքի համար՝ 2». Աշոտյանն այսպես գնահատեց քննասենյակներից հեռացված դիմորդներին

«Ընդունելության քննությունների առաջին փուլից լուրջ դժգոհություններ չկան»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ առջևում (հուլիսի 2-ից 8-ը) լրացուցիչ փուլն է: Այդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու առաջին փուլին՝ բանակից զորացրված երիտասարդները, Ջավախքի ու Սփյուռքի դիմորդները, ինչպես նաև առողջական խնդիրների պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդները:

Արմեն Աշոտյանը նաև ընդգծեց, որ քննությունների ընթացքում կանխվել են տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, որոնց միջոցով դիմորդները փորձել են պատասխանել քննության հարցերին. այդ դիմորդները հեռացվել են քննասենյակներից:

Ըստ Աշոտյանի՝ այդ դիմորդները ամեն կերպ փորձում են մասնակցել քննությունների երկրորդ փուլին, այդ թվում՝ դիմելով բողոքարկումների խնդրանքներով:

«Նախարարության տեսակետը այստեղ շատ խիստ է ու արդար. մենք թույլ չենք տալու նման դիմորդներին նորից մասնակցել քննություններին, որովհետև հասարակությանը, նախարարությանը, ԳԹԿ-ին խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել և թող դաս լինի մյուսների համար. ովքեր կցանկանան քննությունը հանձնել ոչ իրենց գիտելիքով, բնականաբար, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից»,- մանրամասնեց նախարարը:

Սակայն Ա. Աշոտյանը չցանկացավ բացահայտել այն մեթոդները, որոնց դիմել են դիմորդները, որպեսզի գովազդ չլինի: «Ինչպես հին ֆիլմում է ասվում՝ հնարի համար՝ 5, գիտելիքի համար՝ 2»,- եզրափակեց նախարարը:

Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև մասնավոր բուհերի ընդունելության ցուցանիշներին՝ նշելով, որ այստեղ քիչ դիմորդներ են դիմել, ուստի մասնավոր բուհերը պետք է աշխատեն կրթության որակի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում