Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ֆիլ Ջոնսը բավարարված է, որ ինքը նորից խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո: Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցած «Գալաթասարայ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն առաջինն էր Ջոնսի համար այս մրցաշրջանում:
«Ուրախ եմ, որ նորից կարող եմ օգնել իմ թիմին: Այսօր ես անցկացրի 90 րոպե, հուսամ՝ միշտ այսպես կլինի»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆիլ Ջոնսը:








































