Saturday, 20 06 2026
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին

Դատավորների բարձր աշխատավարձերն արդար դատաքննություն անցկացնելու համար կարևոր գործոն չեն. գերմանացի դատավոր

Արդար դատաքննություն անցկացնելու համար դատավորի աշխատավարձն, իհարկե, կարևոր գործոն չէ: Նման տեսակետ հայտնեց ԳԴՀ Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդար դատելու համար որքանով է կարևոր դատավորի աշխատավարձի չափը, քանի որ ՀՀ-ում դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին, սակայն արդարադատություն այդպես էլ չկա:

Ըստ Շնայդերի՝ Գերմանիայում դատավորները լավ են վարձատրվում, բայց՝ ոչ շատ բարձր. եթե համեմատենք ազատ գործող փաստաբանների հետ, ապա դատավորների աշխատավարձն անհամեմատ ցածր է:

«Ինչպես դատավորը, այնպես էլ ոստիկանը. եթե նրանց աշխատավարձը ցածր է, կոռուպցիայի վատնգ կա, մինչդեռ բարձր աշխատավարձի դեպքում կոռուպցիան ավելի քիչ է: Եթե ոստիկանությունն էլ ցածր վճարվի, ոչ մի երաշխիք չկա անբասիրության»,- ասաց գերմանացի դատավորը:

Հետզհետե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շատանում է գործերի քննությունը, որոնցով վճիռներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության է լինում, արդյունքում ավելանում են պետբյուջեից վճարումները ՀՀ քաղաքացիներին, փոխարենը ոչ մի դատավոր ոչ մի պատասխանատվություն չի կրում այն գործերով վճիռների համար, որոնցով ՀՀ-ն պարտվում է ՄԻԵԴ-ում։

Այս ամենը ներկայացնելով՝ Շնայդերին հարցրեցինք, թե Գերմանիայում դատավորները պատասխանատվություն կրո՞ւմ են այն գործերի համար, որոնցով ՄԻԵԴ-ում պարտվում է պետությունը, ինչին նա պատասխանեց. «Դատավորին պատժելու համար պետք է լինեն օրենքի խախտման դեպքեր, օրենքի պահանջները շատ բարձր են, և միայն այդ դեպքում կարելի է դատավորին պատժել: ՄԻԵԴ-ի որոշումները յուրաքանչյուրն առանձին երկրներում պետք է կիրառվեն: Միայն այն հանգամանքը որ որոշումը սխալ է, դեռևս չի նշանակում օրենքի խախտում: Ուրիշ բան, որ ապացուցվի, որ այդ որոշումը կայացվել է օրենքի դիտավորյալ խախտմամբ, բայց դա որոշում է դատախազությունը, և եթե նման դեպք կա, քրեական դատարանը քննում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում