Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մամլո քարտուղար Սամի Աբու Զուհրին հայտարարել է, որ այսօր Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունը դարձել է «իրական պատասխան Իսրայելի կողմից Գազայի հատվածում մեկ շաբաթ շարունակվող կրակի դեմ»: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, այսօր Թել Ավիվի կենտրոնում ավտոբուս է պայթեցվել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 15 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել «Կիրիա» համալիրից 150 մետր հեռու, որում տեղակայված է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամլո քարտուղար Օֆիր Գենդելմանը կատարվածն անվանել է «ահաբեկչություն»:
Ականատեսների վկայություններով ՝ անհայտ անձը ավտոբուսում պայուսակ է դրել ու հեռացել, որից հետո էլ որոտացել է պայթյունը: Իրավապահները մեկ կասկածյալի են ձերբակալել:









































