Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ բրիտանացի լրագրողներին հայտնել է, որ թիմի գլխավոր նպատակն է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ:
««Ռեալ»-ում բոլորը ձգտում են Չեմպիոնների Լիգայի խաղարկության հաղթող դառնալ: Դա զգացվում է բոլոր վայրերում, անգամ քաղաքի փողոցներում, որ մենք մոտ ենք Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթի նվաճմանը:
Կրկին Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալն իմ երազանքն է: Մենք անպայման կհաղթանակենք ընթացիկ կամ առաջիկա մրցաշրջանում: Պարզապես պետք է համբերատար լինենք»,- ասել է ֆուտբոլիստը:






































