Friday, 26 04 2024
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին

Կրթության նախարարը Պոլիտեխնիկում բորբոքված կրքեր չի տեսնում

Վերջերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կոլեկտիվը բաց նամակ էր հղել Արմեն Աշոտյանին, որում նշված էր. «Պարո՛ն Աշոտյան, զսպե՛ք ձեր ախորժակը, կասեցրեք ճարտարագիտական կրթության վերջնական քայքայմանը հանգեցնող Ձեր գիշատիչ քայլերը. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը դեմ է Պոլիտեխնիկի հետ միավորմանը»:

Նշենք նաև, որ բուհի խոշորացման հետ կապված խնդիրների կապակցությամբ պարբերաբար դժգոհում են նաև պոլիտեխնիկի մի շարք դասախոսներ, ուսանողներ: Նրանք ևս նախարարին հորդորւմ էին հանգիստ թողնել բուհը:

«Առաջին լրատվական»-ը Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց բուհերի խոշորացման գործընթացից և Պոլիտեխնիկում «թեժացող կրքերից»: «Ես հետևել եմ ձեր լրատվական միջոցի նյութերին, կարծում եմ, որ բացի ձեր կայքից՝ որևէ մեկը չի նկատել, որ Պոլիտեխնիկում կրքեր են բորբոքված»,- պատասխանեց նախարարը : «Առաջին լրատվական»-ը նախարարին հիշեցրեց՝ բաց նամակ կա: «Իրականում կա անհանգստություն: Ես ձեզ հետ համաձայն եմ, անհանգստությունը բնական է: Ընդհանուր ճարտարագիտական գործընթաց ապահովելու պրոցեսը դեռևս նախագծվում է: Մենք երբևէ ինքնապատակ քայլ չենք արել, բուհերի խոշորացման հրամայականը կա»,- ասաց նախարարը: Ըստ նրա ՝ գործընթացը աներկբա է, անկախ նրանից՝ ով որ բուհի ռեկտորն է, որ ամբիոնի վարիչը: «Բուհերը ստեղծված չեն այդ մարդկանց համար, ինչպես նախարարությունը՝ նախարարի համար: Այդ պաշտոնյաների իմաստը համակարգի սպասարկումն է, ոչ թե իրենց՝ սեփական գոյությունը այդ պաշտոնում»,- ասաց Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ մշակում են առաջարկությունների փաթեթ, որը ենթադրում է բովանդակային մերձեցում ընդհանուր ենթակառուցվածքների, կրթական ծրագրերի մասով: Քննարկվում է նաև հետագայում Պոլիտեխնիկին հիմնադրամի կարգավիճակ շնորհելու հարցը:

«Առաջին լրատվական»-ը նախարարից հետաքրքրվեց՝ իսկ ինչ է լինելու այն դասախոսների հետ, որոնք գործընթացի հետևանքով դուրս են մնալու բուհերից: Ի պատասխան՝ ԿԳ նախարարը հորդերեց այս հարցով դիմել բուհի ռեկտորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում