Hindustan Times հնդկական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտնել է կինոդերասանուհի դառնալու մասին իր կարծիքը:
«Այժմ իմ կյանքն առանց այդ էլ լի է իրադարձություններով: Բավական է հիշատակել իմ ելույթները կորտում, գովազդային պայմանագրերս և որոշ այլ նախագծեր:
Սակայն ապագայում ուրախ կլինեի հոլիվուդյան որևէ կինոնկարում ուժերս փորձելու հնարավորություն ստանալ»,- ասել է ռուսաստանցի թենիսիստուհին:







































