ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, որը սպանության, կողոպուտի և մարդու առևանգման կասկածանքով գտնվում էր միջպետական հետախուզման մեջ: Այս մասին հայտնում է Federal Press-ը՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը:
Ըստ տեղեկություների՝ կասկածյալը 2008 թվականին հանցակցի հետ մի կնոջ է առևանգել, նրան դուրս բերել քաղաքից, այնուհետև բռնաբարել, գողացել անձնական իրերն ու սպանել նրան:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել: Կասկածյալը փորձել էր թաքնվել ՌԴ-ի տարածքում: Սակայն խուզարկուները պարզել են նրա գտնվելու վայրը, որից հետո նրան ձերբակալել են մայրաքաղաքի Հյուսիսարևելյան վարչական շրջանում:
Այժմ վճռվում է 30-ամյա տղամարդու՝ Հայաստանին արտահանձնելու հարցը:












































