«Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսիսյանից այսօր «Առաջին լրատվական»-ը հետաքրքվեց՝ արդյոք սեպտեմբերի 3-ի որշումից հետո մամուլը Հայաստանում իշխանությունների որոշմանը արժանի հակակշիռ տեղեկատվություն մատուցե՞լ է: «Այն միջավայրում, որտեղ միակողմանի քաղաքական որոշում ունենք և, հաշվի առնելով մամուլի պատկանելությունը կառավարությանը և ղեկավարությանը, երևի հակաշիռ մենք չունենք և բավականին երկար ժամանակ դեռ չենք ունենա»,-ասաց նա:
Մովսիսյանի խոսքով՝ հասարակությունն էլ մոլորված վիճակում է, երկու մասի բաժանված, «մի մասն ուզում է եվրոպական արժեքներ և, մյուս կողմից էլ, ուզում են պաշտպանված և հանգիստ ապրեն»։
Հարցին, թե, իր գնահատմամբ, հավասա՞ր է Հայաստանում մարդկանց այդ բաժանումը, Մեսրոպ Մովսիսյանն ասաց․ «Երկու կողմն էլ, ցավոք սրտի, չեն կարող այդ հավասարակշռությունը տալ, այսօր այլ խնդրի լուծում է գնում՝ գերտերությունների շահերի խնդիր»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում