Ավստրալիայի իշխանությունները հայրենիք են վերադարձրել Շրի Լանկայի հարյուրավոր էմիգրանտների: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Ավստրալիայի էմիգրացիոն և քաղաքացիության հարցերով նախարարությանը:
«Մեր մարդասիրական ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, որոնց հետապնդում է սպառնում, այլ ոչ թե տնտեսական էմիգրանտների համար»,- այսպես է իշխանությունների որոշումը մեկնաբանել գերատեսչության ղեկավար Քրիս Բոուենը:
Վերջին 3 ամիսներին Շրի Լանկա է վերադարձվել 426 անօրինական ներգաղթյալ:
ներգաղթյալները բավականին հաճախ են գերբեռնված նավերով Շրի Լանկայից ուղևորվում Ավստրալիա՝ փախստականի կարգավիճակ ստանալու հույսով:
Տարեսկզբից Ավստրալիա են ժամանել ավելի քան 15 հազար էմիգրանտներ՝ տարբեր երկրներից՝ այդ թվում՝ Նաուրուից, Պապուա Նոր Գվինեայից և Ինդոնեզիայից:










































