Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ վիճարկելու համար 2008 թվականի մարտի 28-ին դատարանի կայացրած որոշումը, որով Օկրուաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է 11-ամյա ազատազրկման:
Օկրուաշվիլին մեղադրվել է ծառայողական անփութության (342-րդ հոդված), ծառայողական լիազորությունների չարաշահման (332-րդ հոդված) և կաշառակերության (338-րդ հոդված) մեջ: Օկրուաշվիլին երեկ առավոտյան է վերադարձել Վրաստան և անիջապես ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, քանի որ նրա նկատմամբ հայատարարված էր հետախուզում:
Այնուհետև Օկրուաշվիլիին տեղափոխել են Գլդանի սկանդալային բանտը: 2008 թվականի ապրիլին նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: