Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայիս հարաբերությունների միջև «ակնհայտորեն վստահություն չկա», հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դանիական Berlingske թերթին տված հարցազրույցում:
Նա մեղադրել է Ռուսաստանին «բոլոր միջազգային օրենքները» խախտելու մեջ և նշել է, որ Ղրիմի միացումը «Եվրոպայում ստեղծել է անվտանգության նոր իրավիճակ», մեջբերում է հարցազրույցից հատվածներ ITAR-TASS-ը:
Ռասմուսենի խոսքով՝ Ռուսաստանը «պատերազմ է վարում Ուկրաինայում»:
«Միանգամայն հստակ է, որ այն բանի հետևում, ինչ տեղի է ունենում (Ուկրաինայի արևելքում), Ռուսաստանի ամուր ձեռքն է»,- պնդում է նա:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը դիտարկում է մեզ (ՆԱՏՕ-ին) ոչ թե որպես գործընկեր, այլ հակառակորդ»:
«Մենք պետք է, իհարկե, հարմարվենք»,- նկատել է Ռասմուսենը: