Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի հասարակական կապերի ծառայությունից հեռացվել է 38 աշխատակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տվյալ ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
ՆԳՆ-ի մամլո ծառայության նախկին ղեկավար Սալոմե Մախարաձեն հայտարարել է, որ Նինո Գիորգոբիանին աշխատանքից հեռացրել է 46 մարդու, և այդ մասին հայտարարվել է նոյեմբերի 16-ին: Մախարաձեն նկատել է, որ սովորաբար աշխատակիցներին նախապես՝ երկու շաբաթ առաջ, իրազեկում են հեռացման մասին, սակայն այս անգամ դա տեղի չի ունեցել: