Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Ինչո՞ւ Գարեգին Բ-ն ու Սամվել Բալասանյանը չեն մասնակցել Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու խաչի օծման արարողությանը

«Բալասանյանն ո՞վ է, ո՞վ է դրան ճանաչում, որ մի հատ էլ հրավերք լիներ նրան: Ո՞վ է ինքը քաղաքի համար, որ մի հատ էլ գար խաչերի օծման արարողությանը, նրան ո՞վ է ճանաչում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու հրավեր չէին ուղարկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ մասնակցելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերի տեղադրման և օծման արարողությանը:

Միևնույն ժամանակ նշենք, որ այդ օրը Բալասանյանը Հայաստանում չէր, մեկնել էր Վրաստան: Թերևս հատուկ, որպեսզի ներկա չլինի միջոցառմանը: Ղուկասյանից հարցրինք՝ արդյոք դա արհամարհանք չի՞ համարում իր և իր կազմակերպած միջոցառման նկատմամբ: «Օ՜, դե, ինքը շատ կարևոր տեղեր է գնում, երկնքից արեգակ է իջեցնում: Ինչ վերաբերում է արհամարհել կամ ինչ, ես բան չունեմ ասելու: Տո, դրա մասին ո՛չ ուզում եմ լսեմ, ոչ էլ: Ամբողջ քաղաքը գիտի՝ ինքն ով է»:

Նշենք նաև, որ նախապես հայտարարվածի համաձայն՝ միջոցառմանը պետք է մասնակցեր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը ևս, ինչպես պարզ դարձավ, ներկա չէր: «Դե, հիմա կաթողիկոսը էդպես էր նախատեսել, հիմա ի՞նչ անենք: Վերջում, որ ամբողջությամբ վերջացնենք, կաթողիկոսը կմասնակցի: Աստծո ողորմածությամբ դիմացի տարին որ վերջացնենք, հերոսություն կլինի: Ուզում եմ 100-ամյակին ընդառաջ վերջացնել: Բայց շատ դժվար է: Կտեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Վերջինից հետարքրքվեցինք նաև, թե ինչո՞ւ է իր թիկնազորի ծախսերը տարիներ շարունակ հոգացել համայնքի բյուջեի հաշվին, ինչի պատճառով հերթական դատական վեճն է ծագել քաղաքապետարանի հետ: Հիշեցնենք, որ 2009-ից` Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձից հետո, երբ սպանվեցին նրա երկու թիկնապահն ու վարորդը, Վարդան Ղուկասյանը պայմանագիր է կնքել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետ, որպեսզի ոստիկանությունը պաշտպանի իր անձի, ինչպես նաև իր տան անվտանգությունը: Այդ ծառայությունների համար, Գյումրու ավագանու որոշմամբ, համայնքային բյուջեից ամեն ամիս ոստիկանությանն է փոխանցվել 850 հազար դրամ: Ղուկասյանը, սակայն, սա ևս համարեց ապատեղեկատվություն և Բալասանյանի կողմից կազմակերպված բանսարկություն: «Դա ապուշություն է: Քանի էդ մարդը էստեղ կա, էնքան նմանատիպ բասարկություններ կհյուսվեն: Դրան սկի ոստիկանությունն ու դատախազությունը բանի տեղ չեն դնում: Ով էլ որ հանկարծ որոշի դրան պաշտպանի, ուրեմն մի այլանդակված, այլասերվածն էլ ինքն ա»:

Վարդան Ղուկասյանից հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանի՝ ակտիվիստներին հայհոյելու վերջին արարքը, բայց Գյումրու նախկին քաղաքապետին այնքան էլ դուր չեկավ հարցը: «Ձեզ ո՞վ է իրավունք տվել նմանատիպ մարդկանց իրար հետ կռվցնել: Անհարմար չե՞ք զգում»,- արձագանքեց Ղուկասյանը: Մեր դիտարկմանը, որ մենք պարզապես ցանկանում ենք լսել իր գնահատականը իր մարզից ընտրված պատգամավորի արարքի վերաբերյալ, Գյումրիի նախկին քաղաքապետը կրկին նետեց. «Ամո՛թ է, որ դուք ուզում եք ինձ կռվցնել սրա, նրա կամ մեկ ուրիշի հետ: Ինձ էդպիսի հարց չտաք, չեմ ուզում էդ հարցին պատասխանեմ: Ամեն մարդ գիտի՝ ինչ է անում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում