Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն արդեն որոշում է կայացրել՝ ում օգտին է քվեարկելու 2011/12 մրցաշրջանի լավագույն մարզչի հավակնորդների ցուցակից: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչն իր ձայնը տալու է «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Գվարդիոլային, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիին ու Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին:









































