Եվրոգոտու ֆինանսների նախարարները երեկ երեկոյան սկսված և 12 ժամ տևած Հունաստանի հարցով խորհրդակցության ավարտին հայտարարել են, որ որոշակի առաջընթաց այդ հարցում գրանցվել է: Այնուամենայնիվ, Հունաստանին հերթական տրանշը փոխանցելու հարցում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հարցին վերջնական լուծում կտրվի 2012թ. նոյեմբերի 26-ին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչպելով Եվրոխմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին:
Յունկերը, սակայն, դժվարացել է պատասխանել այն հարցին, թե երբ Հունաստանին կտրվի հերթական տրանշը: Նրա հայտարարության մեջ նշվում է, որ վարկատուները պետք է քննարկեն Հունաստանի փրկության փաթեթի տեխնիկական խնդիրները:








































