Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Վալենսիա»-ի դեմ արտագնա հանդիպումից հետո Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հայտնել է, որ իր թիմին չհաջողվեց խուսափել սխալներից: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Մենք դժգոհ ենք նման արդյունքից, քանի որ կարող էինք ավելիին հասնել: Խաղի ընթացքում մենք մի քանի անգամ սխալ որոշումներ կայացրեցինք: Օրինակ՝ չփոխեցինք խաղի տեմպը, երբ դա անհրաժեշտ էր, ժամանակին տեղափոխություն չկատարեցինք: Այնուամենայնիվ, մենք հաջորդ փուլ ենք անցել: Արդեն երկրորդ խաղն ենք ոչ-ոքի ավարտում»,- նշել է Լամը:





































