Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն ջախջախիչ պարտություն կրեց «Յուվենթուս»-ից 0:3 հաշվով:
Վերջին անգամ լոնդոնյան ակումբը պատվավոր այս մրցաշարում երեք և ավելի գոլերի տարբերությամբ պարտվել էր 2000 թվականին, երբ 1:5 հաշվով զիջել էր «Բարսելոնա»-ին, հաղորդում է Infostrada-ն:
Հիշեցնենք, որ այս պարտությունից հետո բավականին նվազել են գործող գավաթակրի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Թիմը հիմա պետք է հաղթի «Նորդշելանդ»-ին ու սպասի, թե ինչպես կավարտի իր խաղը Թուրինի «Յուվենթուս»-ը:








































