2013-ի հունվարից Թուրքիայում սկսում են գործել արտասահմանյան երկրների քաղաքացիների մուտքի կանոնների փոփոխությունները: Այժմ արդեն այլ պետության քաղաքացուն երկիր չեն թողնի այն դեպքում, եթե նրա անձնագրում դատարակ էջեր չլինեն:
Հին կարգը թույլատրում էր անձի մուտքը նման դեպքերում: Նրանց տրվում էր «մուտքի-ելքի» հատուկ բլանկ: Այս մասին հայտնում է Novosti 116 պորտալը:
Նոր տարվանից վիզաներն ու կնիքները կդրվեն միմիայն անձնագրում: Այդպիսով՝ զբոսաշրջիկները, որոնց անձնագրերում դատարկ էջեր չեն մնացել, ստիպված կլինեն վերադառնալ: Չնայած անհարմարավետության պատճառմանը, նրանք, ովքեր ժամանակին կհոգան փաստաթղթերի մասին, ստիպված չեն լինի ամբողջ ժամանակ իրենց հետ վերցնել հավելյալ բլանկներ:








































