ԱՄՆ-ի գիտնականները հավանական կապ են հայտնաբերել գործազրկության և սրտամկանային կաթվածի միջև:
Դարեմի Դյուկ համալսարանի մասնագետները վերլուծության են ենթարկել լայնածավալ հետազոտության տվյալներ, որը ենթադրում է առողջական խնդիրների և ծերացման ուսումնասիրում, հաղորդում է Globalscience.-ը: Հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ-ի 51-75 տարեկան 13.5 հազար բնակիչ 1992-2010թթ ժամանակահատվածում: Գիտնականները երկու տարի շարունակ նաև մի շարք հարցազրույցներ են անցկացրել:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նախկին և ներկա աշխատանքի առանձնահատկությունները մեծացնում են սրտա-մկանային հիվանդությունների հավանականությունը: Հատկապես մեծ է եղել սրտամկանային կաթված ստանալու հավանականությունը գործազրկության առաջին տարում:
Տարիների ընթացքում հետազոտական խմբում գրանցվել է սրտամկանային կաթվածի 1061 դեպք: Ընդ որում՝ մշտական գործազուրկ են եղել հետազոտութան մասնակիցների 14%-ը, մեկ կամ մի քանի անգամ գործազուրկ են մնացել` 69,7%-ը , իսկ 35,1%-ը որոշ ժամանակ չի աշխատել:
Գիտնականները պարզել են, որ սրտամկանային կաթված ստանալու հավանականությունը մեծանում է աշխատանքը մի քանի անգամ կորցնելու դեպքում:









































