Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության ներկայացուցիչ Իզաթ Ալ-Ռաշիկը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Իսրայելի հետ ձեռք է բերվել զինադադար հաստատելու համաձայնագիր։ Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
«Մինչև հիմա Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին վերջնական համաձայնագիր չկա Իսրայելի հետ»,- հաղորդել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Այման Տահան հայտարարել էր, որ Իսրայելի բանակի և պաղեստինյան խմբավորումների միջև զինադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 9:00-ին:









































