Wednesday, 10 06 2026
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

«Մեզ համար քաղաքական դաշտում հավասար են բոլորը». Աղվան Վարդանյան

«Մենք այս փուլում թեկնածուների մասին չենք խոսել որևէ քաղաքական ուժի հետ: Մենք բերել ենք քաղաքական դաշտ մեր օրակարգը և անխտիր բոլոր դերակատար ուժերին առաջարկել ենք քննարկել՝ նա՛և հանրությանը, նա՛և Հանրապետականին: Այս առաջարկը բխում է ժողովրդի առաջ կանգնած հիմնահարցերից: Այս փուլում որևէ անձի խնդիր չենք քննարկել, բայց երբ գնում ենք բանակցությունների այլ քաղաքական ուժերի հետ, որևէ բան բացառել հնարավոր չէ»,- այս օրերին ընդդիմադիր ճամբարներում ընթացող կոնսուլտացիաների մասին ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն քննարկումների սեղանի շուրջ նստում ՀԱԿ-ի հետ՝ հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի հակադաշնակցական գործելաոճը, Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ ՀՅԴ-ի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի գնահատականը հակաքաղաքական էր, հակապետական, հակահամակարգային, բայց այսօր ունենք ռեալություններ, և առաջնորդվել ժամանակին պատահած ամենածանր դեպքերով՝ լուրջ քաղաքական ուժի անելիք չէ: Ա. Վարդանյանը նշել է, որ ՀԱԿ-ի հրապարակած «100 քայլ» ծրագրով պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի առաջ քաշած դրույթները շատ ավելի մոտեցել են ՀՅԴ տեսակետներին:

Աղվան Վարդանյանը նաև ասել է, որ իրենք բերել են 7 կետանոց փաստաթուղթ, որի չընդունումը որևէ ուժի կողմից աբսուրդ է: ՀՅԴ պահանջները բանախոսը երեք մասի է բաժանել. «Պետական կառավարման համակարգ և ժողովրդավարություն, սոցիալ-տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքական ուղղություններ: Այստեղ աքսիոմատիկ հստակությամբ ձևակերպված են խնդիրները»: Ըստ Ա. Վարդանյանի՝ եթե գլխավոր հարցերը չեն լուծվում, մնացածը դառնում է երկրորդական:

«Ցավոք, քաղաքական մշակույթը Հայաստանում չի կայանում: Այն օրկարգը, որ բերել է Դաշնակցությունը, կոնյունկտուրայի հետ կապ չունի: Դաշնակցությունն այն ուժն է, որ հստակ ունի իր օրակարգը: Մեզ համար քաղաքական դաշտում հավասար են բոլորը»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը:

Անդրադառնալով այն տեսակետներին, թե նախաձեռնության հետևում Հայաստանի երկրորդ նախագահն է, Վարդանյանն ասել է, որ այդ հարցերի մի մասը երկրորդ նախագահի ժամանակ ևս բարձրացվել են, և եթե նա լուծող լիներ՝ կլուծեր. «Կա՛մ կարճատեսություն է երկրորդ նախագահի ստվեր տեսնելը, կա՛մ չպատճառաբանված հեռատեսություն: Տարիների մշակումով եկել-հասել ենք այս փաստաթղթին, և թե ով ինչ կասի՝ մեր վերջին դարդն է»:

Աղվան Վարդանյանը նշել է, որ փորձել են գտնել այն «ոսկե միջինը», որի շուրջ հնարավոր է համաձայնություն կայացնել: Երկրորդ փուլում հարցը կքննարկեն հասարակության հետ, երրորդ փուլում արդեն կորոշեն ընտրության մասնակցության ձևաչափի և թեկնածուի հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի խոսքերով՝ ակնհայտ է, որ եթե այս ընտրությունները լինեն այնպիսին, ինչպիսին ԱԺ ընտրություններն էին, մենք պետք է 5 տարի ևս խաչ քաշենք մեր երկրի զարգացման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում