Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ինչու են կանայք լալիս սեքսից հետո. պարզաբանում է սեքսոպաթոլոգը

Վերջերս բրիտանական The Daily Mail պարբերականը տպագրել էր Քվինսլենդի համալսարանի մասնագետ Ռոբերտ Շվեյթզերի ուսումնասիրությունը, ըստ որի՝ կանանց 33 %-ը խոստովանել է, որ սեքսից հետո հայտնվում է ընկճախտի մեջ: Գիտնականի հարցախույզին մասնակցել էր 200 կին: Շվեյթզերը կարծում է, որ վաղ է որևէ եզրակացություն անել, քանի որ «բացահայտված ֆենոմենը դեռևս դժվար է հասկանալ»:

«Նորմալ պայմաններում սեքսից հետո, ընդհակառակը, պետք է մարդ իրեն լավ զգա: Դա կապված է հոգեբանական և ֆիզիկական թուլությամբ, սակայն ոմանք բողոքում են մելանխոլիկ զգացողությունից, արտասվելուց, անհանգստությունից, գրգռվածությունից կամ անհանգստությունից»,- նշում է պարբերականը:

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ՝ փորձելով պարզել կանանց՝ սեքսից հետո լալու պատճառները:

Ըստ Վ. Շահրամանյանի՝ սեռահարաբերվելուց հետո լալու երևույթները կարող են տեղի ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական առումով: Դրական առումով՝ լացը հաճախ նկատվում է շատ զգայուն և միաժամանակ թույլ, անկայուն նյարդային համակարգ ունեցող կանանց պարագայում, ինչը բացատրվում է զգացումների այն պոռթկամբ, որը տեղի է ունենում օրգազմի ժամանակ:

«Ֆիզիոլոգիական առումով տեղի է ունենում հետևյալը. հաճելի էմոցիաների հետևանքով արյան մեջ արտադրվում է երջանկության հորմոնը` սերոտոնինը, որի չափից շատ քանակի արդյունքում լավ տրամադրությունը կարող է վերածվել սթրեսի»,- նշեց նա՝ հավելելով, թե արցունքները կարծես օգնում են կնոջն ազատվել հորմոնի ավելցուկից: Նա կանանց խորհուրդ տվեց «ոչ մի դեպքում» չզսպել արցունքները, քանի որ «խելացի և հմուտ տղամարդը» անմիջապես կհասկանա, թե ինչ մեծ երջանկություն են արտահայտում դրանք:

Ինչ վերաբերում է սեռական հարաբերությունից հետո բացասական առումով լալու անզուսպ պահանջին, ապա, ըստ սեքսոպաթոլոգի, դա դիտվում է սեռական մերձեցման ժամանակ լարվածության մեջ ընկնող և խիստ դիսկոմֆորտի զգացում ապրող կանանց պարագայում, ու նման դեպքում հարաբերությունից հետո կուտակված և չբավարարված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Բժիշկը համոզված է, որ սովորաբար, այս վիճակի գերին են դառնում այն կանայք, ովքեր անցյալում ենթարկվել են սեռական բռնության և սեքսը կապում են ապրած հոգեբանական սթրեսի, ամոթի, մեղքի, պատժի ու կորստի զգացման հետ:

Ըստ Վ. Շահրամանյանի՝ քիչ չեն այն դեպքերը, երբ կանայք սկսում են լալ սեռական հարաբերությունից հետո, քանի որ ենթադրաբար կարծում են, որ այդ կենակցումը վերջինն է, և իրենք կմնան միայնակ: «Այդ իսկ պատճառով լքվածի կարգավիճակում չհայտնվելու միտումից դրդված՝ կանայք շտապում են խզել կապերը՝ որպես հոգեբանական պաշտպանական քայլ»,- եզրափակեց բժիշկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում