Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2012 թ. նոյեմբերին խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո որոշել է իր ուժերը վերականգնել Իտալիայի Մորենո քաղաքի «Էսպաս Անրի Շենո» առողջարանում։ Այս մասին հաղորդում է Life News-ը:
Այս առողջարանում Սաակաշվիլին մի շարք պրոցեդուրաներ է ընդունել՝ «նիհարելու և տոքսիններից» ազատվելու համար:
Ամենահամեստ հաշվարկներով` նախագահը հանգստի համար ծախսել է 15 հազար եվրո:
Վրաստանի նախագահի հայտնվելը SPA-առողջարանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել վրացական մամուլում: 2012 թ. սեփականության հայտարարագրի համաձայն` Վրաստանի նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 56 հազար 640 լարի (33 հազար 800 դոլար): Մի շարք փաստաթղթերի հրապարակումից հետո պարզ է դառնում, որ Վրաստանի նախագահի եվրոպական բանկերից մեկի հաշվին գտնվում է 34 հազար 479 դոլար և 7080 եվրո:








































