Tuesday, 16 06 2026
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը

«ԲՀԿ-ն ունի պատասխանատվության մաս այն ամենի համար, որ կատարվել է». Ալեքսանդր Արզումանյան

«Ազատ դեմոկրատները» ողջունում են 100 տոկոս համամասնական ընտրակարգի և խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու ԲՀԿ–ի առաջարկը, բայց ունեն մտահոգություններ, որ դա կարող է «նախընտրական տեխնոլոգիա» լինել, մանավանդ որ՝ դա նորություն էր ԲՀԿ-ի համար: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը: Երկու ուժերի հանդիպումից պարզվել է, որ կան մոտեցումների ընդհանրություններ, որոնք հույս են ներշնչում բանակցությունների շարունակման ուղղությամբ: Իսկ վաղը «Ազատ դեմոկրատները» կհանդիպեն ՀՅԴ-ի հետ: «Լայն ֆորմատով գնում է ընդդիմադիր դաշտի օրակարգի համախմբում»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը՝ միակ հարցը համարելով այն, թե ԲՀԿ-ն որքանով է տեղավորվում այդ ընդդիմադիր դաշտում:

Անդրադառնալով ՀՅԴ-ի ներկայացրած 7 կետանոց օրակարգին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ դրանց մի մասը կարելի է առանց քննարկելու ընդունել: «Մամուլից դատելով՝ «Ժառանգությունը» նույնպես մասնակցում է կոնսուլտացիաներին, կողմ է, և «Ժառագության» ծրագրում էլ է եղել դրույթ, որ կառավարման համակարգը պետք է փոխվի: Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե մեկ ժամկետով է ընտրվում, և դա, ենթադրվում է, որ պետք է օգտագործվի այդ փոփոխություններին անցնլու համար»,- ասել է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը՝ հավելելով, որ Ր. Հովհաննիսյանը նախընտրում է լինել նախագահի միասնական թեկնածուն:

«Ամենադժվարը ԲՀԿ-ի հետ համագործակցության եզր գտնելն է, քանի որ ԲՀԿ-ն ունի պատասխանատվության մաս այն ամենի համար, որ կատարվել է՝ ընդհուպ մինչև Մարտի 1–ը»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն ինքը պետք է պատասխանները գտնի:

Անդրադառնալով նախագահի իրենց թեկնածուի վերաբերյալ լուրերին՝ Արզումանյանն ասել է. «Մենք նախագահի հարցը չէինք քննարկում այնքան ժամանակ, մինչև որ հստակ դարձավ, որ չենք պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Մեր սատարումից ինքը՝ Ր. Հովհաննիսյանը հրաժարվեց»: Բանախոսը նշել է, որ իրենք կարող են լինել ՀՀ–ում առաջին կին թեկնածուն առաջադրող կուսակցությունը: Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, նա ասել է, որ դաշտը չի կարելի սահանափակել ՀԱԿ-ով ու ԲՀԿ-ով. նախագահի միասնական թեկնածուն պարտադիր չէ, որ լինի այդ ուժերից:

Ալեքսանդր Արզումանյանը կասկած է հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: «Տեր-Պետրոսյանն ունի լռության երկարամյա փորձ: Իմ խորին համոզմամբ՝ նա չի դնելու թեկնածությունը: Դրանով եմ պայմանավորում լռությունը: Կարծում եմ, որ իր մակարդակի քաղաքական գործիչը շատ էլ լավ պատկերացնում է՝ ինչ է կատարվում: Չեմ պատկերացնում, որ, լինելով պատմաբան, ունենալով նախորդի փորձը, կասկածի տակ դնի նախագահ ընտրված լինելու պարագան և գնա արկածախնդրության»:

Խոսելով ՀԱԿ-ի մասին՝ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը նշել է, որ ՀԱԿ-ում որոշումները չեն կայացվել ժողովրդավար ձևերով, և դա է պատճառը, որ ներքին որոշ ուժեր լքել են ՀԱԿ-ը: «Միակ բանը, որ պահպանում է ՀԱԿ-ը, որպես կառույց, Լևոն Տեր-Պետրոսյանի անձն է ու հեղինակությունը: Եթե նա չի դնում թեկնածությունը, շատ դժվար է պատկերացնել ՀԱԿ-ին որպես միասնական թիմ»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հետ հարաբերություններին, Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ ֆրակցիայի որոշումների կայացմանն «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում, բայց հարաբերությունների վերջնական ճշգրտում չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում