Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին, ով ելույթ է ունենում որպես միջնորդ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է, որ իսրայելական ագրեսիան Գազայում ավարտվելու է երեքշաբթի օրը:
Ինչպես հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները, Մուրսին հաղորդել է, որ կրակը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները դրական արդյունքներ կտան արդեն առաջիկա ժամերի ընթացքում:
Միևնույն ժամանակ տարածաշրջան է ուղևորվում Հիլարի Քլինթոնը: Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ էր արել անհապաղ դադարեցնել բռնությունները Գազայի տարածքում:







































