2012 թ. նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսի «Նոկիա» կինոթատրոնում կայացել է American Music Awards–ի 40-րդ մրցանակաբաշխության արարողությունը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են ԱՄՆ-ի և Կանադայի ամենահայտնի կատարողներ, ներկա են գտնվել մոդելներ, դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր ցուցադրել են իրենց լավագույն հագուստները, սանրվածքները, աքսեսուարները:










































