Պաղեստինի զինյալները կոնֆլիկտի սկսվելուց ի վեր երկրորդ անգամ Գազայի հատվածից հրթիռ են արձակել Երուսաղեմի ուղղությամբ, սակայն այն ընկել է Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքում և որևէ վնաս չի պատճառել։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Քաղաքում, որը իսրայելցիները համարում են իրենց մայրաքաղաքը, հնչել են տագնապի ազդանշանները: «Մենք ենթադրում ենք, որ հրթիռն ընկել է Երուսաղեմի սահմանից դուրս՝ Գուշ-Էցիոն շրջանում»,- գործակալությանը հայտնել է Իսրայելի բանակի մամլո ծառայության աշխատակիցը:
Երուսաղեմը գնդակոծելու առաջին փորձն արվել էր անցած ուրբաթ օրը: Դրա պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ՀԱՄԱՍ-ը:








































