Իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը երկար ժամանակ շարքից դուրս մնալուց հետո այսօր՝ նոյեմբերի 20-ին, առաջին երկար մարզումն անցկացրեց: Հիշեցնենք, որ աշխարհի չորրորդ ռակետը, «Ուիմբլդոն-2012»-ից սկսած, կորտ դուրս չի եկել:
«Ողջույն բոլորին: Այսօր ես ամբողջական ծրագրով մարզում անցկացրի երկար ժամանակվա դադարից հետո: Ավելի լավ եմ զգում, հույս ունեմ՝ դրական միտումը շարունակական կլինի»,- գրել է Նադալը Facebook-ի իր էջում:







































