Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Սմիթը երազում է նվագել ուկրաինական «Օկեան Էլզի» երաժշտական խմբի հետ:
Նա իր ցանկությունն անվանել է «մեծ նպատակ», սակայն դժգոհել է ժամանակի սղությունից: «Բայց, անկասկած, ես կցանկանայի դա անել»,- ասել է նա՝ ուկրաինական «Օրը» թերթին տված հարցազրույցում:
Դեսպանը պատմել է, որ ծանոթ է «Օկեան Էլզի» խմբի ստեղծագործության հետ ու ունի կոմպոզիտոր Վլադիմիր Իվասյուկի լավագույն երգերի ձայնասկավառակը, որը սկսել է մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել:
Ինչպես հաղորդում է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանության կայքը, Սմիթը սիրում է դաշնամուր, տրոմբոն ու փող նվագել:









































