«Մոտական ժամերին Կահիրեում կհայտարարվի Իսրայելի ու Գազայի հատվածի միջև կրակի դադարեցման մասին»,– հայտնել է եգիպտական «Ալ Մասրի Ալ Յաում» թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ կողմերի միջև խաղաղ համաձայնագրի կատարմանը հետևելու երաշխավոր է հանդես եկել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին:
«Գազայի դեմ ագրեսիան այսօր կավարտվի առանց զիջումների ու կապիտուլյացիայի»,- Եգիպտոսի նախագահի խոսքերը մեջբերում է «Ալ Մասրի Ալ Յաում»-ը:
Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում օպերացիայի դադարեցման մասին Մուրսիի խոսքերը հնչել են նրա քրոջ թաղման ժամանակ, որը վախճանվել էր նախօրեին:
Համաձայնագիրը նախատեսում է երկու փուլ: Առաջինում Իսրայելը պետք է ամբողջությամբ դադարեցնի մարտական գործողությունները Գազայի հատվածում, երկրորդ փուլը նախատեսում է Գազայի հատվածից իսրայելական բլոկադան հանելու մասին բանակցությունների սկսում:
Անկլավում մարտական գործողությունների դադարեցման մասին այլ մանրամասներ Մուրսին չի նշել:









































