Կիևի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը հայտարարել է, որ Ուկրաինայի ազգային հավաքականի ղեկին պետք է լինի տեղացի մասնագետ:
«Ես կարծում եմ՝ Ուկրաինայի ազգային հավաքականը պիտի մարզի տեղացի՝ ուկրաինացի մասնագետ: Թե ինչ որոշում կկայացնի ֆուտբոլի ֆեդերացիան, չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է այլազգի մարզչին, ես բամբասանքներին չեմ հավատում: Խորապես համոզված եմ՝ ազգային հավաքականը պիտի գլխավորի տեղացի ինչ-որ մեկը: Հարկավոր է նրան փնտրել մեր մարզիչների շրջանակում»,- ասել է Բլոխինը:









































