Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կասկած չունի, որ Թուրինի «Յուվենթուս»-ը պաշտպանելու է չեմպիոնական կոչումը:
«Իտալիայի առաջնությունում պայքարը բացակայում է. «Յուվենթուս»-ը հաղթելու է: Այսօր Իտալիայում «Յուվենթուս»-ը կարող է անել այն, ինչ ցանկանում է»,- տեղական մամուլի փոխանցմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կապելոն գլխավորել է թուրինյան ակումբը:









































