Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է անհատական մրցանակների նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Ես փորձում եմ խաղալ իմ ֆուտբոլը, և ինձ համար կարևոր է, որ մարդիկ գնահատում են իմ աշխատանքը, սակայն ես հաճախ չեմ մտածում այդ մասին:
«Ոսկե գնդակ» ստանալն իմ գլխավոր նպատակը չէ: Փորձում եմ չմտածել անհատական մրցանակների մասին, սակայն եթե հաղթեմ, անկասկած` ուրախ կլինեմ: Մեծ պատիվ է հանդես գալ աշխարհի լավագույն թիմում՝ «Բարսելոնա»-ում, որտեղ ես պատրաստվում եմ ավարտել իմ մարզական կարիերան: Ինձ համար հաճելի է խաղալ իմ բոլոր թիմակիցների հետ»,- հայտարարել է կիսապաշտպանը RMC-ին տված հարցազրույցում:







































