Կոնգոյի ապստամբական «Մարտի 23-ի շարժումը» (M23) գրավել է երկրի արևելյան Գոմա քաղաքը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Քաղաքի գրավմանը նախորդել են բանակի զինվորների հետ մի քանի օր շարունակվող բախումները:
Ականատեսների խոսքով՝ ներկայում զինված ապստամբները առանց որևէ խոչընդոտի շրջում են քաղաքի փողոցներով, ՄԱԿ-ի խաղաղապահները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, իսկ որոշ տեղացիներ ողջունում են ապստամբներին:
«Գոմա քաղաքը ընկել է տեղի ժամանակով ժամը 11:33-ին` չնայած ուղղաթիռներից իրականացվող հարձակումներին և հրետակոծմանը: FARDC-ը (Կոնգոյի բանակը- 1in.am) թույլ է տվել, որպեսզի քաղաքն անցնի մեր ձեռքը»,- հեռախոսով հայտնել է М23-ի ներկայացուցիչ, գնդապետ Վիաննեյ Կազարաման:







































