Թել Ավիվում անհայտ անձը դանակով և կացնով հարձակում է իրականացրել ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակցի վրա: Դեպքը տեղի է ունեցել այսօր: Այս մասին հաղորդում է Life News-ը:
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ չարագործը հասցրել է աշխատակիցներից մեկի ոտքին վնասվածք հասցնել, ինչից հետո նրա գործընկերը նախազգուշական կրակ է օդ արձակել:
Ոստիկանները ձերբակալել են հանցագործին: Նրա արարքի դրդապատճառները ճշտվում են:









































