Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարծում է, որ Բունդեսլիգայում հանդես եկող թիմերին մեծ հաջողություններ են սպասում.
«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Բունդեսլիգային «ոսկե ժամանակաշրջան է սպասում»: Մարզական և տնտեսագիտական ոլորտներում ունեցած հաջողությունները արդյունք են ապահովելու: Ոչ մի երկրում ֆուտբոլը այնպես չի զարգանում, ինչպես Գերմանիայում:
Վերջին հարցումներից հետո հայտնի դարձավ, որ մեր երկրում ֆուտբոլով հետաքրքրվում է ավելի քան 40 մլն մարդ: Մեր ակումբները կարող են լուրջ հաջողություններ գրանցել եվրոպական մրցասպարեզում»,- հայտարարեց Կանը:









































