Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Կարլ Հայնց-Ռումենիգեն հայտարարեց, որ թիմի խաղը կախված է ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի մարզավիճակից:
Ընթացիկ մրցաշրջանում Ռիբերին ամբողջովին արդարացնում է մարզիչների սպասելիքներն ու մեծ ներդրում ունի «Բավարիա»-ի հաջողություններում.
««Բավարիա»-ի խաղը կախված է Ռիբերիի մարզավիճակից: Այս պատկերը միայն մեզ մոտ չէ: «Բարսա»-ի խաղը կախված է Մեսսիի խաղից, «Ռեալ»-ի խաղը՝ Ռոնալդուի խաղից, «Յունայթեդ»-ի խաղը՝ Ռունիի խաղից: Յուրաքանչյուր գրանդ ակումբ ունի իր առաջատարը»,- հայտարարեց Ռումնեիգեն:









































