Համաշխարհային քաղաքականության կենդանի լեգենդ Մարգարետ Թետչերն այսօր նշում է իր 85-ամյակը: «Երկաթյա տիկին» բառակապակցությունն այլևս ասոցացվում է միայն Բրիտանիայի նախկին վարչապետի հետ: Տասնամյակներ շարունակ նրան են ցանկացել նմանվել քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ կանայք, սակայն Թետչերը դեռևս մնացել է անգերազանցելի:
Թետչերի շնորհիվ պահպանողականները երեք անգամ` 1979, 1983 և 1987 թվականներին, հաղթել են ընտրություններում, և ավելի քան 11 տարի «Երկաթյա տիկինը» եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ: Միայն նրան է հաջողվել այդքան երկար մնալ Դաունինգ-սթրիթ հասցեում: Բարոնուհի Թետչերի կենդանության օրոք նույնիսկ քննարկվում է, թե արդյո՞ք Չերչիլի պես նրա հուղարկավորությունը պետք է իրականացվի պետական մակարդակով: Ինքը՝ Թետչերը, առանց քաշվելու 2008 թ. քննարկել է այս հարցը թագուհի Ելիսաբեթ 2-րդի և վարչապետ Բրաունի հետ` ցանկություն հայտնելով, որ իր հուղարկավորությունը կատարվի Սուրբ Պողոսի տաճարում: