Apple ընկերությունը սկսում է լեգենդար AC/DC ռոք խմբի երաժշտական ստեղծագործությունների ամբողջական հավաքածուի վաճառքը իր iTunes Store համացանցային խանութի միջոցով: Այս մասին հաղորդվում է Apple-ի կայքում:
«AC/DC-ն հիացրել է մի քանի սերունդների՝ խլացնող ու վաղ ռոքնռոլով և խռովարարչական երաժշտական բրենդով, որն արձագանք է գտնում միլիոնավոր նոր երկրպագուների շրջանում»,- նշում է ընկերությունը:
Ավստրալական AC/DC խմբի ձայնագրությունների հավաքածուն iTunes Store-ում հասանելի կդառնա Apple-ի և Columbia Records ձայնագրման ընկերության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ընկերության տվյալների համաձայն՝ AC/DC-ի ստեղծագործությունները էլեկտրոնային ձևաչափով հասանելի կդառնան առաջին անգամ:
iTunes Store-ի օգտատերերը մատչում կստանան 16 ստուդիական հավաքածուների, ներառյալ High Voltage և Back in Black-ը, որոնք գրեթե միանգամից հայտնվել են iTunes-ի ամենահայտնի հավաքածուների մեջ: Օգտատերերը կարող են ներբեռնել ստեղծագործություններն ինչպես առանձին-առանձին (0.99 դոլար), այնպես էլ ամբողջական հավաքածուները (7.99 դոլար):








































