Sunday, 07 06 2026
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ

Դատարանը մերժել է ծագումով թուրք փոխքաղաքապետի բողոքը

Ֆրանսիայում Կանի (Կալվադոս դեպարտամենտ) դատարանը անցյալ շաբաթ արձակել է իր վճիռը «Լը Փուեն» շաբաթաթերթի դեմ Հերուվիլ Սեն Կլերի՝ ծագումով թուրք փոխքաղաքապետուհի Ֆաթիմե Էրթուղրուլ-Թասթանի ներկայացրած բողոքի մասին, որ վերաբերում էր վարկաբեկելուն: Դատարանը մերժել է բողոքը: Այս մասին գրում է Ֆրանսիայում լույս տեսնող Նոր Յառաջը:

Հարցը վերաբերում է այս տարվա հունվարի 21-ին Փարիզում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ թուրքերի կազմակերպած ցույցի առթիվ նշյալ շաբաթաթերթում լույս տեսած մի գրության: Դրանում խոսվում էր ֆրանսիական գաղտնի գործակալության՝ DCRI-ի մի տեղեկագրի մասին, որ վերաբերում էր թուրք ազգայնական հոսանքներին՝ գորշ գայլերին և այլն, և ասվում էր նաև, որ Ֆաթիմե Էրթուղրուլ-Թասթանն էլ անդամակցում է դրանց:

Դատավարության նիստում սեպտեմբերի 18-ին Ֆ. Էրթուղրուլ-Թասթանի փաստաբանը ասել էր, թե DCRI-ի նշյալ փաստաթուղթը կեղծ է, այն խոսում է ծայրահեղ աջերի հետ կապերի մասին և այդ պնդումներով վնաս պատճառում անձին ու պատվին իր պաշտպանյալի, որն ունի ընտրական պատասխանատվություն:

«Լը Փուեն»-ի փաստաբանն էլ իր պաշտպանական ճառում ասել էր, թե հայցվորը մասնակցել է նշյալ ցույցին, և լուսանկարներում կարելի է նրան տեսնել գորշ գայլերի խորհրդանշական հատուկ շարժումն անելու պահին: Փաստաբանը նկատել էր, որ եթե այդ ցույցի գլխավոր բնաբանն էր արտահայտվելու ազատության սկզբունքը, այս պարագայում էլ մամուլի արտահայտվելու ազատությունը պետք է հարգել: Նա կտրականապես հերքել էր նաև այն պնդումը, թե DCRI-ին վերագրված՝ խնդրո առարկա փաստաթուղթը կեղծ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում