Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի Գերագույն դատարանը անմեղ է ճանաչել 14-ամյա քրիստոնյա Ռիմշա Մասիհին, որը մեղադրվում էր աստվածանարգության մեջ,- հաղորդում է Express News-ը:
Ավելի վաղ ոստիկանությունը գրավի դիմաց ազատ էր արձակել աղջկան՝ հայտարարելով, որ աղջկա մեղքն ապացուցող բավարար քանակությամբ ապացույցներ չկան: Սակայն Մասիհի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով անմեղ ճանաչել անչափահաս աղջկան՝ նրա համբավը պաշտպանելու համար: Դատավորը համաձայնել է փաստաբանի ներկայացրած փաստարկներին:
Հիշեցնենք, որ Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել էր աղջկան օգոստոսի կեսերին՝ Ղուրանն այրելու կասկածանքով: Նման հանցագործության համար Պակիստանում դատապարտվում են մահապատժի: Ավելի ուշ պարզվել էր, որ Ղուրանն իրականում այրել էր քրիստոնյա քահանա Խալիդ Յադուն Չիշտին:











































