Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրում «Թերեք»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հանդիպել է լրագրողների հետ:
«Լավ սկսեցինք խաղն ու ժամանակին խփեցինք երկրորդ՝ շատ գեղեցիկ գոլը: Ցավոք՝ կորցրեցինք Դրինչինչին: Հնարավոր է՝ նա մկանի կտրվածք է ստացել: Երրորդ գոլից հետո սկսեցինք պաշտպանվել: Հակագրոհների ժամանակ կարող էինք մեծացնել առավելությունը: Խաղը կարող էր ավարտվել 5:2 հաշվով: Կարող եմ ասել՝ արդարացի հաղթանակ ենք տարել:
Մովսիսյանի վերադարձից հետո թիմն ավելի կհզորանա: Հուսով եմ՝ նա կապաքինվի մինչև «Կուբան»-ի դեմ խաղը: Անմիջապես խաղային ռիթմին հարմարվելը բարդ է լինելու, բայց մենք նրան վստահում ենք:
Ոչինչ չեմ լսել Յուրայի՝ «Կուբան» տեղափոխության մասին: Նա դեռ մեր ֆուտբոլիստն է»,- հայտարարեց Մուսլինը:








































